Posted in Uncategorized

Հորինուկներ

Հեծանվաերթ

Երեկ մենք դասարանով գնացինք ճամփորդության։ Մենք հեծանիվներ վերցրեցինք Մայր դպրոցից և ճամփորդեցինք։ Մենք գնացինք 3.1 դասարանի սովորողների հետ։ Մեր դասարանի սովորողների մի մասը հեծանիվ վարեց, իսկ մյուս մասը՝ վազքով գնաց։ Հետո մենք փոխվեցինք․հեծանիվ վարողները վազեցին, իսկ վազողները՝ հեծանիվ վարեցին։ Այգում շատ հետաքրքիր էր։  Մենք այդ այգում նկարեցինք։ Նաև  նախաճաշեցինք և վերադարձանք դպրոց։

Untitled

 

Նամակ հարսին և փեսային

 

Հարսիկ, քո շորը շատ գեղեցիկ է։ Դու գեղեցիկ ես և շքեղ, ես ուզում եմ, որ լավ ապրես։

Փեսա, դու խաղաղ և ուրախ եղիր։

Ուզում եմ, որ ձեր կյանքում վտանգի մեջ չընկնեք։ Ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լավ անցնի, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես ուզում եմ, որ դուք միշտ միասին լինեք և իրար սիրեք։ Ես ուզում եմ, որ աշխարհում ամենագեղեցիկը լինեք և իրարից չբաժանվեք։

Ուրախ, խաղաղ, համերաշխ, առողջ եղեք։ Դուք շատ գեղեցիկ եք։

Untitled

 

Փոքրիկ Իշխան

Untitled

-Փոքրիկ Իշխան դու որտեղ՞ից ես եկել։

-Փոքրիկ Իշխան դու գտա՞ր իսկական ընկեր։

–Փոքրիկ Իշխան քո մոլորակում արև կա՞ր։

 

Իմ Աշխարհը

Ես շատ եմ սիրում իմ աշխարհը։ Նա շատ գեղեցիկ է, այնտեղ ապրում են բարի մարդիկ։ իմ աշխարհում միշտ արև է, այն մեզ տաքացնում է և միշտ ծիածանի գույներ կան։ Իմ
աշխարհում երկինքը երկնագույն է, իսկ արևը՝ դեղին և վառ։  Երբ գարուն է  իմ աշխարհը ավելի է գեղեցկանում, ամռանը  շատ շոգ է, իսկ ձմռանը աշխարհը  ծածկվում  է ձյունով։ Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, իմ աշխարհում ապրում են շատ մարդիկ։ Իմ աշխարհում ես ապրու եմ մայրիկիս, հայրիկիս, քույրիկիս,  պապիկ, տատիկներիս հետ։  Երբ քույրիկիս հետ զբոսնում ենք մեր աշխարհում հիանում  ենք նրա գեղեցկությամբ։ Ւմ աշխարհի անունը՝ Հայաստան է։

😏

 

Ի՞նչ կլիներ, եթե…

Եթե հանկարծ բոլոր գույներն անհետանային, աշխարհը գեղեցիկ չէր լինի։

Եթե մարդիկ թռչել իմանային, բոլոր մարդիկ կթռչեին։

Եթե արևը որոշեր արձակուրդ գնալ, մարդիկ չէին իմանա, որ առավոտ է ու կքնեին։

 

Զատկական հանելուկներ

Безымянный

Այն ինչն է, ինչը,

Որ քաղցր է և մանր,

Լցնում են փլավի և չարազի մեջ:

Չամիչ

Կարմիր է, լիմում է դառը և քաղցր,

Խմում են մեծերը, պատրաստվում է տարբեր մրգերից:

Կարմիր գինի

Ինքը սպիտակ՝ միջուկը դեղին,

Օգտակար է

Զատկի սեղանի զարդն է:

Ձու

 

Զատկական խնդիրներ

1.Մայրիկը խանութից գնեց 3 կգ. բրինձ և 2 կգ չամիչ։ Որքա՞ն գումար նա վճարեց, եթե բրնձի 1 կգ արժի 750 դրամ, իսկ չամիչինը՝ 250 դրամ:

2.Զամբյուղում կար 90 ձու։ Ես ներկեցի նրանցից 20-ը,  իսկ քույրիկս ինձնից  10-ով ավելի: Որքա՞ն չներկված ձու մնաց զամբյուղի մեջ:

3. Սեղանի վրա կար 4 աման ձու: Ամեն ամանում՝ 5 ձու: Երեխաները կերան 9-ը: Որքա՞ն մնաց ամաններում:

4. Աննան ուներ 5 ձու, իսկ Սոնան՝ 9 անգամ ավելի: Որքա՞ն ձու մնաց նրանց մոտ, եթե նրանք 6-ը տվեցին երեխաներին:

նրանք 6-ը տվեցին երեխաներին:Безымянный

 

Ապրիլի 2, երեքշաբթի

Այսօր մենք ընդհանուր պարապմունք արեցինք, որից հետո մենք աշխատեցինք բլոգում։ Ճաշեցինք, իսկ մաթեմատիկայի ժամին լուծեցինք տրամաբանական խնդիրներ։ Այսօր ես երթուղայինով տուն չգնացի, որովհետև մայրիկս եկավ ինձ շուտ վերցրեց, որ գնամ դաշնամուրի։

 

Ղազարոս Աղայան. Կենդանիների վեճը

Untitled

Շունն ասաց․

-Ես մարդու ամենահավատարիմ ընկերն եմ, ես պաշտպանում եմ իմ տիրոջը, ես ձեզ նման գլուխ չեմ գովում, ես երեխաներին պաշտպանում եմ, ես շատ խելացի եմ։

Հանկարծ եկավ տերը, տեսավ, որ կենդանիները վիճում են, ասաց.

-Ինչու՞ եք վիճում, դուք բոլորդ էլ շատ լավն եք, ես ձեզ հավասարապես սիրում եմ։

 

Ապրիլի 1, երկուշաբթի

Այսօրվա իմ օրը սկսեց կրթահամալիրի երթուղայինում։  Դպրոցում մենք ընդհանուր պարապմունք արեցինք և յուրաքանչյուրս գնաց իր ընտրությամբ գործունեության պարապմունքի: Ճաշեցինք և մաթեմատիկա արեցինք։

 

Ագարակում

Մենք այսօր քայլեցինք դեպի Ագարակ։ Մենք այնտեղ տեսանք ձիեր, բադեր, հավեր, շներ և սիրամարգ։ Մենք ընկեր Էդգարի հետ խոսեցինք ձիերի մասին։ Այնտեղ մենք կերակրեցինք Գեներալ ձիուն։ Մենք շատ էինք ցանկանում, որ սիրամարգն իր պոչը բացի: Մենք նրա համար երգեցինք, բայց նա իր պոչը չբացեց: Տեսանք նաև աղունիկներ։ Ես ամենաշատը հավանեցի Մաշա անունով ձիուն։

 

Նամակ ծառին

Բարև ծա՛ռ, ես քեզ կպահպանեմ, կխնայեմ, կխնամեմ։ Ծա՛ռ, դու շատ համով մրգեր ես տալիս։ Ես շատ եմ սիրում միրգ ուտել, քո մրգերը շատ համով են։ Ծա՛ռ, որ դու չորանաս, ես քեզ կջրեմ և իմ բակում լիքը ծառեր կտնկեմ։

untitled-1.png

 

Հանելուկ դդմի մասին

untitled

Հասնում է ուշ աշնանը,

Ունի մեծ փոր և շատ կորիզ։

 

Գովք Արարատիս

Արարատը շատ ճերմակ է, նրա գագաթին միշտ շատ ձյուն կա։ Արարատը գեղեցիկ է նայվում հեռվից։ Արարատը շատ գեղեցիկ է։ Երբեմն շատ պարզ է երևում, իսկ երբեմն էլ՝ մշուշի միջից:  Արարատ ջան, դու ավելի գեղեցիկ ես դառնում, երբ ծածկվում ես ձյունով։ Արարատը շատ բարձր է: Ինչքան հեռվից նայում եմ, այնքան ավելի  գեղեցիկ է երևում։ Արարատը շատ գեղեցիկ է լինում,  երբ ամպերը հավաքվում են նրա գլխին։

Untitled

 

Ամանորյա բարեմաղթանք

Շնորհավոր բոլորին, ուրախություն բոլորին, երջանիկ ապրեք։

Ձեր հացը անուշ լինի, ձեր ճաշը համով լինի։

Նոր տարին թող լավ անցնի, ձեզ խաղաղություն, առողջություն լինի։

Untitled-3.png

 

 

Նամակ Ձմեռ պապիկին

 

Untitled.png

Բարև, Ձմեռ պապիկ։ Ես ուզում եմ, որ Նոր տարին շուտ գա։ Ես քեզ շատ եմ սպասում։ Ուզում եմ, որ բոլոր երեխաները նվերներ ստանան։ Ուզում եմ, որ այս տարի տոնը շատ ուրախ անցնի։ Ձմեռ պապիկ, որ ես քեզ հանդիպեի, ավելի արագ սահնակ կնվիրեի։ Ես ամբողջ տարվա ընթացքում գիրք եմ կարդացել և բույս եմ աճեցրել։

 

Բարի գալուստ, ձմեռ

Ձմեռ ջան, ես ուզում եմ քեզ ասել, որ դու շատ գեղեցիկ ես։ Երբ ձմեռ է գալիս, մարդկանց              տրամադրությունը բարձրանում է, մարդիկ դուրս են գալիս զբոսանքի։ Ես նաև շատ եմ սիրում ձմեռվա հեքիաթներ կարդալ, որովհետև նրանք շատ ուրախ են։

Untitled

 

Շնորհավորանք

Շնորհավորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին, աշակերտներին, կրթահամալիրի տոնի առթիվ,ցանկանում եմ լավ ուսումնական տարի և շատ հաջողություններ։

 

Ես նման եմ

Ես նման եմ աշնան թույլ անձրևի, որովհետև անձրևը ջրում է ծառերը և ծաղիկները։

 

Ագարակում

Մենք այսօր ընկեր Կարինեի հետ, գնացել էինք Ագարակ։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ Մաշա անունով ձին, որովհետև նա շատ փափուկ էր, նրա գույնն ինձ շատ դուր եկավ։ Նաև ես ծանոթացա պոնիի հետ։ Ագարակում  ես տեսա շուն իր ձագերի հետ, նրանք ինձ շատ դուր եկան։ Ես ամենաշատը հավանեցի սիրամարգին, որովհետև սիրամարգը շատ գույնզգույն էր։ Նրա պոչը շատ գեղեցիկ էր, բայց ափսոս, որ նա իր պոչը չբացեց։

 

Հանելուկ բազուկի մասին

Օգտակար է, քաղցր է և ներկում է ամեն ինչ։

 

Թե ինչպես բանջարեղենները վիճեցին

Լինում է, չի լինում մի լոլիկ և մի ծաղկակաղամբ են լինում: Մի օր լոլիկն ասում է․

-Ինչո՞ւ են ինձ  քիչ օգտագործում թթվի մեջ, իսկ ծաղկակաղամբին շատ են օգտագործում: Պղպեղն էլ ասում է.

-Իսկ ինձ մի հատ են թթվի մեջ դնում:

Ծաղկակաղամբն ասում է.

-Մ՛ի վիճեք, մենք բոլորս միասին թթուն ավելի համեղ ենք դարձնում: Եկեք հաշտվենք: Նրանք հաշտվում են և խաղում են իրար հետ:

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9.png

 

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Հեծանվաերթ

UntitledԵրեկ մենք դասարանով գնացինք ճամփորդության։ Մենք հեծանիվներ վերցրեցինք Մայր դպրոցից և ճամփորդեցինք։ Մենք գնացինք 3.1 դասարանի սովորողների հետ։ Մեր դասարանի սովորողների մի մասը հեծանիվ վարեց, իսկ մյուս մասը՝ վազքով գնաց։ Հետո մենք փոխվեցինք․հեծանիվ վարողները վազեցին, իսկ վազողները՝ հեծանիվ վարեցին։ Այգում շատ հետաքրքիր էր։  Մենք այդ այգում նկարեցինք։ Նաև  նախաճաշեցինք և վերադարձանք դպրոց։

Նամակ հարսին և փեսային

Հարսիկ, քո շորը շատ գեղեցիկ է։ Դու գեղեցիկ ես և շքեղ, ես ուզում եմ, որ լավ ապրես։

Փեսա, դու խաղաղ և ուրախ եղիր։

Ուզում եմ, որ ձեր կյանքում վտանգի մեջ չընկնեք։ Ես ուզում եմ, որ ձեր հարսանիքը լավ անցնի, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ես ուզում եմ, որ դուք միշտ միասին լինեք և իրար սիրեք։ Ես ուզում եմ, որ աշխարհում ամենագեղեցիկը լինեք և իրարից չբաժանվեք։

Ուրախ, խաղաղ, համերաշխ, առողջ եղեք։ Դուք շատ գեղեցիկ եք։

Untitled

 

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

Մայիսյան 14-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 15-ին, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների, դասավանդողների և նախակրթարանի դաստիարակաների հետ եղանք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես,  երրորդ դասարանի սովորողները և դասավանդողները եղան Ղազար Փարպեցու դպրոցում, իսկ նախակրթարանի դաստիարակները՝  Գագիկ Յոլյանի անվան մանկապարտեզում:

Մանկապարտեզի 2 խմբերի հետ,  Սաթեն Գևորգյանի և Սոնա Կարապետյանի օգնությամբ, ծեսը իրականցրեցինք  ծաղկառատ բակում, իսկ Ղազար Փարպեցու դպրոցի սովորողների հետ,  Մարի Միքաելյանի, Կարինե Մամիկոնյանի, Սուսաննա Պետրոսյանի և Անուշ Թորոսյանի օգնությամբ, Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում:

Օրը բուռն էր, հագեցած և լի բազում  տպավորություններով.

Պատումը և տեսաֆիլմը՝  Սոնա Կարապետյանի

Համբարձման ծեսը Փարպի  գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

Թե ինչպես բանջարեղենները վիճեցին

 

Լինում է, չի լինում մի լոլիկ և մի ծաղկակաղամբ են լինում: Մի օր լոլիկն ասում է․

-Ինչո՞ւ են ինձ  քիչ օգտագործում թթվի մեջ, իսկ ծաղկակաղամբին շատ են օգտագործում: Պղպեղն էլ ասում է.

-Իսկ ինձ մի հատ են թթվի մեջ դնում:

Ծաղկակաղամբն ասում է.

-Մ՛ի վիճեք, մենք բոլորս միասին թթուն ավելի համեղ ենք դարձնում: Եկեք հաշտվենք: Նրանք հաշտվում են և խաղում են իրար հետ:

d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9.png

 

Իմ բակը

Ես ապրում եմ Բութանիայում, սեփական տանը: Իմ բակում կա բալենի, ունենք վարդեր, որոնք գարնանը բացվում են և անուշ բույր են տարածում: Իմ բակում ինձ դուր չի գալիս այն, որ իմ բակը գույնզգույն չի: Ես իմ բակում կփոխեի կոտրված մասերը: Ես իմ բակում սիրում եմ հեծանիվ քշել և խաղալ քույրիկիս հետ:

All-focus

 

Ինչ կուզեի, որ թափվեր երկնքից

Ես կուզեի, որ երկնքից  թափվեին լիքը վարդի թերթիկներ և փուչիկներ: Կուզեի թափվեին, որ ես պարեի:

 

Հանելուկ

Այն ինչն  է, ինչը,Հայտնվում է գիշերը, անհետանում է առավոտյան:

 

 

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s