Posted in Մայրենի

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

UntitledՄենք քննարկում էինք ուսումնական պլանը Աշոտ Բլեյանի հետ։ Մենք առաջարկներ արեցինք նրան։ Տղաներն ուզում էին, որ մեր բակում լինի ֆուտբոլի դաշտ, Աշոտ Բլեյանն էլ համաձայնվեց։ Հանդիպումն ավարտեցինք Եղիշե Չարենցի Գիտեք, որ գարուն է արդեն բանաստեղծությամբ։

 

Posted in Մայրենի, Ուսումնական Ագարակ

Ագարակում

Մենք այսօր քայլեցինք դեպի Ագարակ։ Մենք այնտեղ տեսանք ձիեր, բադեր, հավեր, շներ և սիրամարգ։ Մենք ընկեր Էդգարի հետ խոսեցինք ձիերի մասին։ Այնտեղ մենք կերակրեցինք Գեներալ ձիուն։ Մենք շատ էինք ցանկանում, որ սիրամարգն իր պոչը բացի: Մենք նրա համար երգեցինք, բայց նա իր պոչը չբացեց: Տեսանք նաև աղունիկներ։ Ես ամենաշատը հավանեցի Մաշա անունով ձիուն։

Posted in Մայրենի

Հովհանես Թումանյան. Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Posted in Մայրենի

Ղազարոս Աղայան. Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Posted in Մայրենի

Ջանի Ռոդարի. Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել։

Posted in Մայրենի, Paint

Գովք Արարատիս

Արարատը շատ ճերմակ է, նրա գագաթին միշտ շատ ձյուն կա։ Արարատը գեղեցիկ է նայվում հեռվից։ Արարատը շատ գեղեցիկ է։ Երբեմն շատ պարզ է երևում, իսկ երբեմն էլ՝ մշուշի միջից:  Արարատ ջան, դու ավելի գեղեցիկ ես դառնում, երբ ծածկվում ես ձյունով։ Արարատը շատ բարձր է: Ինչքան հեռվից նայում եմ, այնքան ավելի  գեղեցիկ է երևում։ Արարատը շատ գեղեցիկ է լինում,  երբ ամպերը հավաքվում են նրա գլխին։

Untitled

 

Posted in Մայրենի, Paint

Նամակ ծառին

Բարև ծա՛ռ, ես քեզ կպահպանեմ, կխնայեմ, կխնամեմ։ Ծա՛ռ, դու շատ համով մրգեր ես տալիս։ Ես շատ եմ սիրում միրգ ուտել, քո մրգերը շատ համով են։ Ծա՛ռ, որ դու չորանաս, ես քեզ կջրեմ և իմ բակում լիքը ծառեր կտնկեմ։

untitled-1.png